Bloomberg – Ռուսական նավթի գները անկում են ապրել ԱՄՆ պատժամիջոցների պատճառով
FILE PHOTO: A view shows an oil pump jack outside Almetyevsk in the Republic of Tatarstan, Russia June 4, 2023. REUTERS/Alexander Manzyuk/File Photo/File Photo
ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում ռուսական նավթի հիմնական տեսակների գինը նվազել է։ Այս մասին հաղորդում է «Բլումբերգը»։
Հրապարակման համաձայն, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ամերիկյան պատժամիջոցները ստիպել են Չինաստանի նավթամշակման գործարաններին որոշ գնորդումներ չեղարկել Ռուսաստանից։ Մասնավորապես, չինական ընկերությունները հրաժարվել են ռուսական ծովային նավթի, այդ թվում՝ ESPO տեսակի նավթի գնումից։
ESPO-ն նախընտրում էին ինչպես պետական, այնպես էլ մասնավոր չինական նավթամշակող գործարանները։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ռուսական «Ռոսնեֆտ» և «Լուկոիլ» նավթային ընկերությունների և դրանց դուստր կազմակերպությունների նկատմամբ։