Բիձինա Իվանիշվիլին և Էկատերինե Խվեդելիձեն շնորհավորում են հանրությանը Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ. Թող մեր անսասան միասնությունը մեզ ուժ տա, որը ոչ մեկին թույլ չի տա կանգնեցնել մեր հաստատակամ քայլերը
Բիձինա Իվանիշվիլին և Էկատերինե Խվեդելիձեն շնորհավորում են հանրությանը Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ. Թող մեր անսասան միասնությունը մեզ ուժ տա, որը ոչ մեկին թույլ չի տա կանգնեցնել մեր հաստատակամ քայլերը

Միասին անցանք դժվարին մարտահրավերներով ու հաղթանակներով լի տարի։ Վրաց ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իմաստուն է և չզիջող։ Եվս մեկ անգամ ցույց տվեցինք աշխարհին, որ ինքներս կորոշենք, թե ինչպես տանել Վրաստանը խաղաղության և հաջողության ճանապարհով,- ասված է Բիձինա Իվանիշվիլիի և նրա կնոջ՝ Էկատերինե Խվեդելիձեի շնորհավորանքում։

Ինչպես նշվում է շնորհավորանքում, գալիք 2025 թվականը լինելու է մարտահրավերներով լի, սակայն ազատատենչ վրացի ազգի համար անհաղթահարելի խոչընդոտներ չկան։

«Շնորհավորում եմ գալիք Սուրբ Ծնունդն ու Ամանորը։ Մաղթում եմ ձեզ երջանկություն, առողջություն, խաղաղություն, ազատություն և հոգևոր տոկունություն։

Թող որ մենք կարողանանք լինել մեր նշանավոր նախնիների ջանքերի արժանի ժառանգորդները՝ մարդիկ, ովքեր հարգում են իրենց անցյալը և հավատարմությամբ կերտում երկրի երջանիկ ապագան։ Թող մեր անսասան միասնությունը մեզ ուժ տա, որը ոչ մեկին թույլ չի տա կասեցնել մեր հաստատակամ քայլերը։ Քայլեր, որոնք ծառայում են մեր երկրի ու մեր ժողովրդի հզորության ու անկախության ամրապնդմանը։

Միասին անցանք դժվարին մարտահրավերներով ու հաղթանակներով լի տարի։ Վրաց ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իմաստուն է և չզիջող։ Մենք ևս մեկ անգամ ցույց տվեցինք աշխարհին, որ մենք կորոշենք, թե ինչպես տանենք Վրաստանը խաղաղության և հաջողության ճանապարհով։
Հաջորդ 2025 թվականը նույնպես մարտահրավերներով լի է լինելու, սակայն ազատատենչ վրացի ազգի համար անհաղթահարելի խոչընդոտներ չկան։ Եկեք միասին ապացուցենք, որ անխոնջ աշխատանքով, միմյանց հանդեպ սիրով և իսկական հայրենասիրությամբ մեր երկիրը կկարողանա արժանի տեղ հաստատել աշխարհում։

Թող Վրաստանի սերը մեզ օրհնի և միավորի։ Շնորհավորում եմ»,- նշված է «Վրացական երազանք»-ի հեռարձակած շնորհավորանքում։