Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է «Կատաիբի» կուսակցության գլխավոր քարտուղարը
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է «Կատաիբի» կուսակցության գլխավոր քարտուղարը

Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը մահացել է Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի ժամանակ ստացած վերքերից, այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա» հեռուստատեսությունը:

Պայթյունի պաշտոնական պատճառը դեռ հայտնի չէ: Լիբանանի անվտանգության գլխավոր տնօրեն, գեներալ-մայոր Աբբաս Իբրահիմը հայտարարել է, որ պայթյունը մեծ հավանականությամբ տեղի է ունեցել նավահանգստում գտնվող պայթուցիկ սարքերի պահեստը:

Հատուկ ծառայությունների աղբյուրները «Reuters»-ին հայտնել են, որ դեպքի վայրում գտնվում էր պայթուցիկ նյութերի պահեստ:

Ըստ «BBC»-ի, մաքսային գլխավոր տնօրենն ասել է, որ խոշոր մասշտաբի պայթյունի պատճառ է դարձել Նիտրատը:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հզոր պայթյունը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ: