Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի
Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 154-ի: Տուժել է ավելի քան 5000 մարդ, հարյուրավոր մարդ համարվում է անհետ կորած:

Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, մոտ 120 պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է: Անդադար ռեժիմում ընթանում են որոնողափրկարարական և մաքրման աշխատանքներ:

Փրկարարների կարծիքով, ավերակների տակ են մնացել բազմաթիվ մարդիկ:

Տեղի բնակչությունը տեղի ունեցածի պատասխանատու է համարում իշխանությանը:

Բեյրութի նավահանգստում օգոստոսի 14-ին տեղի էր ունեցել պայթյուն: Նախքան միջադեպը տարածքում բռնկվել է լայնամասշտաբ հրդեհ, որը դարձել է պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատի պայթյունի պատճառ: