Բեսլանի դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից անցել է 15 տարի
Բեսլանի դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից անցել է 15 տարի

Բեսլանի դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից անցել է 15 տարի:

Քաղաքում այսօր առավոտից սկսվել են հիշատակի միջոցառումներ: Դպրոցի մարզադահլիճի քանդված շենքի մոտ, որը այժմ իրենից ներկայացնում է հուշահամալիր, հավաքվել են 15 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում զոհվածների հարազատներն ու մերձավորները:

Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաք Բեսլանում, 2004 թվականի սեպտեմբերի 1-ին պատանդ էր վերցվել 1100 մարդ: Այդ թվում երեխաներ, ուսուցիչներ և ծնողներ: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Շամիլ Բասաևը: Ահաբեկիչները պահանջում էին դուրս բերել ռուսական զորքերը Չեչնիայից:

Սեպտեմբերի 3-ին սկսվել էր դպրոցի շենքի գրոհը, որի հետևանքով զոհվեց 334 մարդ: Այդ թվում 186 երեխա: Նշված հատուկ գործողությանը վերաբերող բազմաթիվ հարցեր դեռևս մնում են անպատասխան: Պաշտոնական անձիք ասում են, որ գրոհը սկսվել էր այն բանից հետո, երբ ահաբեկիչները գործի էին դնում դպրոցի մարզադահլիճում տեղադրված պայթուցիկ սարքը:

Սակայն, պատգամավոր Յուրի Սավելյեվի ղեկավարությամբ գործող հետաքննչական հանձնաժողովի զեկույցում ասված է, որ պայթյունները մարզադահլիճում առաջացրել էին նռնականետերից կրակոցները:

Բեսլանի ահաբեկչությունը ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ ամենաարյունալի դեպքն է:

Պաշտոնական տեղեկությամբ, դպրոցի շենքը գրաված բոլոր ահաբեկիչները սպանվել են: Ողջ էր մնացել միայն Նուրպաշա Կուլաևը, ով իրեն մեղավոր չի ճանաչում: Նրան դատապարտել են ցմահ ազատազրկման:

Բեսլանում տեղի ունեցած ահաբեկչությունը հանգեցրեց նաև էական քաղաքական փոփոխությունների: 8 տարի ժամկետով վերացվեց նահանգապետի ուղիղ ընտրության կարգը: Փոխվեց նաև պետական դումայում ընտրության կարգը, ինչպես նաև խստացվեցին որոշ օրենքներ:

2017 թվականին Ստրասբուրգի դատարանը Ռուսաստանի իշխանություններին պարտադրեց երեք միլիոն եվրո վճարել Բեսլանի ահաբեկչության ժամանակ զոհված անձանց ընտանիքներին: Դատարանը կայացրեց, որ Ռուսաստանի իշխանություններին չի հաջողվել պաշտպանել սեփական քաղաքացիներին և գրոհը ծրագրելու ժամանակ չի նախատեսել քաղաքացիների անվտանգությունը: