Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը հիանալի հարաբերություններ ունի Դոնալդ Թրամփի հետ և գրեթե ամեն օր հեռախոսով է խոսում ԱՄՆ նախագահի հետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այցելել է վնասված հիվանդանոց։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նեթանյահուն նաև պատասխանել է լրագրողների հարցերին և նշել, որ Իսրայելը ֆանտաստիկ հարաբերություններ ունի Դոնալդ Թրամփի հետ և գրեթե ամեն օր հեռախոսով խոսում է ԱՄՆ նախագահի հետ։
«Թրամփն ունի անսասան վճռականություն և պարզություն, երբ ասում է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ և հարստացնել ուրան։ Թրամփը նրանց հնարավորություն տվեց դա անել բանակցությունների միջոցով, բայց նրանք խաբեցին նրան, և Դոնալդ Թրամփին չի կարելի խաբել», – ասել է Նեթանյահուն։
Հակամարտությանը ԱՄՆ-ի հնարավոր ներգրավվածության մասին հարցին Նեթանյահուն պատասխանել է, որ որոշումը նախագահ Թրամփի վրա է, չնայած Ամերիկան արդեն օգնում է Իսրայելին։