Բենիամին Նեթանյահուն չի բացառում այաթոլլա Ալի Խամենեիին վերացնելու հնարավորությունը

18:18, 19.06.2025

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի բացառել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության հնարավորությունը։ Վարչապետն այս մասին ասել է Սորոկա բժշկական կենտրոն այցելության ժամանակ։

«Ես հրաման եմ տվել, որ ոչ ոք անձեռնմխելի չլինի։ Ես նախընտրում եմ, որ գործողությունները խոսեն իրենց մասին։ Բոլոր տարբերակները բաց են», – ասել է Նեթանյահուն։

Նա ասել է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը պատերազմին «կախված է նախագահ Թրամփից»։

«Նա կանի այն, ինչ լավագույնն է Ամերիկայի համար, իսկ ես՝ այն, ինչ լավագույնն է Իսրայելի համար», – ասել է Նեթանյահուն՝ նշելով, որ Թրամփը «գիտի խաղը»։

Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելն ունի ամբողջ առաքելությունն ինքնուրույն իրականացնելու կարողություն։

«Այս գործողության ավարտին Իսրայելի համար միջուկային սպառնալիք չի լինի, և բալիստիկ սպառնալիք չի լինի», – ասել է Նեթանյահուն։

Նմանատիպ