Բենիամին Նեթանյահուն Բենի Գանցին առաջարկել է, միանա Իսրայելի ազգային միասնության կառավարության ձևավորման գործընթացին
Բենիամին Նեթանյահուն Բենի Գանցին առաջարկել է, միանա Իսրայելի ազգային միասնության կառավարության ձևավորման գործընթացին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հակառակորդ Բենի Գանցին առաջարկել է միանալ Իսրայելի ազգային միասնության կառավարության ձևավորման գործընթացին:

Իսրայելի վարչապետը խոստովանել է, որ ընտրությունների արդյունքները նրան չեն տալիս կառավարություն ձևավորելու հնարավորություն:

«Բենի, մենք պետք է ստեղծենք ազգային միասնության կառավարություն մինչև օրվա վերջ: Ազգը սպասում է երկուսիս, որ մենք դրսևորենք պատասխանատվություն և որ մենք կշարունակենք համագործակցությունը»,- հայտարարել է Նեթանյահուն:

Բենի Գանցի «Կապույտ և սպիտակ» կուսակցությունում դեռևս չեն պատասխանում առաջարկին: Մինչ այդ, կուսակցության առաջնորդն ասել էր, որ Բենիամին Նեթանյահուի «Լիքուդա» կուսակցության հետ համագործակցությունը չի քննարկվում:

Իսրայելի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ձայները հաշվելուց հետո «Կապույտ և սպիտակ» կուսակցությունն ունի 33 մանդատ, «Լիքուդան»՝ 32: