Բենի Գանց. Ինչպես երևում է, Բենիամին Նեթանյահուն ընտրություններում պարտվեց

Իսրայելի վարչապետի գլխավոր մրցակցի հայտարարությամբ, ինչպես երևում է, Բենիամին Նեթանյահուն ընտրություններում պարտվեց: Ընտրությունների ավարտից և «էքզիթ-փոլլ»-ի հրապարակումից հետո Բենի Գանցը հայտարարեց, որ Բենիամին Նեթանյահուն չի կարողացել կատարել իր առաքելությունը և հինգերորդ անգամ հաղթանակ չի տարել:

Իր հերթին, ընտրությունների ավարտից հետո հայտարարություն է արել նաև Բենիամին Նեթանյահուն: Հակիրճ ուղերձի ժամանակ Իսրայելի վարչապետն իրեն հաղթող չի հայտարարել: Նա միայն նշել է, որ կսպասի ընտրությունների պաշտոնական արդյունքներին:

«Էքզիթ-փոլլի» արդյունքներով, Իսրայելի խորհրդարանական ընտրություններում գլխավոր մրցակից կուսակցությունները կրկին ունեն նվազագույն տարբերություն: