Իսրայելի վարչապետ. Ով կորոշի հարձակվել մեզ վրա, կստանա ավերիչ հարված

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին զգուշացնում է, որ Իսրայելի վրա իրականացված ցանկացած հարձակման կհետևի խիստ և պատշաճ պատասխան:

«Ցանկացածը, ով կորոշի հարձակվել մեզ վրա, կստանա ավերիչ հարված»,- հայտարարել է Նեթանյահուն՝ խոսքով ելույթ ունենալիս:

Իրաքում ամերիկյան բազաներում իրականացված հարձակումից հետո Իրանում հայտարարել են, որ եթե Ամերիկան ձեռնարկի պատասխան միջոցներ, Իրանը հարձակում կգործի Իսրայելի և Սաուդյան Արաբիայի վրա: