Նեթանյահուն կոչ է արել Իրանի հանդեպ ամենախիստ պատժամիջոցները սահմանել
Նեթանյահուն կոչ է արել Իրանի հանդեպ ամենախիստ պատժամիջոցները սահմանել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել Իրանի հանդեպ ամենախիստ պատժամիջոցները սահմանել՝ խոչընդոտելու համար նրա միջուկային ծրագրի զարգացմանը:

«Անհրաժեշտ է սահմանել ամենախիստ պատժամիջոցները՝ դա կանգնեցնելու համար, կանգնեցնելու համար այդ զենքի զարգացումը»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենում անվտանգության հարցերով 54-րդ համաժողովին:

Նա հավելել է. «Վստահ չեմ, որ այն պայմանները, որոնք գրվել են համաձայնագրում (իրանական միջուկային ծրագրի հարցով), կստիպեն Իրանին հրաժարվել ռումբից»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կոչ է արել չեղարկել Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագիրը, եթե այն չի կարողանում կանխել Թեհրանի հետազոտությունները հարստացման ոլորտում:

«Իրանն ագրեսիվ է, ընթանում է միջուկային ծրագրի զարգացում, Իրանը կարող է հարստացման տեխնոլոգիայի ստացման հնարավորություն ունենալ: Դա պետք է կասեցնել: Լավ կլինի, եթե դա հաջողվի անել համաձայնագրով: Իսկ եթե ոչ՝ պետք է չեղարկել համաձայնագիրը և այլ տարբերակներ գտնել»,- ասել է Նեթանյահուն: