Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բենիամին Նեթանյահուին անվանել է՝ «ահաբեկիչ»
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բենիամին Նեթանյահուին անվանել է՝ «ահաբեկիչ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ով երկրի զինված ուժերին մեղադրել էր սիրիական Աֆրինում քաղաքացիական բնակչության դեմ հանցագործությունների համար: Իր դիրքորոշումը, Էրդողանը ներկայացրել է Ադանայում ունեցած ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է A Haber հեռուստաալիքի ուղիղ եթերում:

«Նեթանյահուն շատ տարօրինակ և անհեթեթ հայտարարություններ է անում: Մինչ Թուրքիան պայքարում է ահաբեկչական խմբավորումների դեմ, Իսրայելն ահաբեկչական քաղաքականություն է վարում, այլ ոչ թե՝ հանցավորության դեմ պայքար»,- ասել է նա:

Էրդողանը նաև նշել է, որ «Նեթանյահուն պետք է անկեղծություն ցուցաբերի և դադարի քննադատել Թուրքիային»: «Հակառակ դեպքում, Իսրայելի իշխանությունները դրական պատասխան չեն ստանա Անկարայից», – ընդգծել է նա:

Ավելի վաղ Նեթանյահուն հերքել էր Անկարային կողմից Իսրայելի բանակի՝ մարտի 30-ին տեղ գտած գործողությունների նկատմամբ քննադատությունը, երբ Գազայի հատվածի հետ սահմանին ցուցարարների և ոստիկանության ու զինվորականների միջև բախման հետևանքով 16 պաղեստինցի էր սպանվել: Իսրայելի վարչապետի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության ուժերը չեն լսելու խրատները նրանցից, ովքեր տարիներ շարունակում ռմբակոծում են քաղաքացիական բնակչությունը».