Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատում է, որ Իսրայելը և «Համասը» հրադադարի և պատանդների ազատման համաձայնագիր են ստորագրել

10:04, 17.01.2025

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատում է, որ Իսրայելը և «Համասը» Դոհայում համաձայնագիր են ստորագրել հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ։

Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ վարչապետն ուրբաթ օրը անվտանգության կաբինետի նիստ է հրավիրել՝ համաձայնագրի շուրջ քվեարկության համար:

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ հաշվի առնելով ընթացակարգերը, քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն երկուշաբթի օրը։

Իսրայելի բանակցային թիմը տեղեկացրել է Նեթանյահուին, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն, իսկ վարչապետը շնորհակալություն է հայտնել նրանց ջանքերի համար։

Նմանատիպ