Բենիամին Նեթանյահու. Իսրայելը պատրաստ է քննարկել Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության հարցը
Իսրայելը պատրաստ է քննարկել Ուկրաինայի հետ ռազմական համագործակցության հարցը: Այս հայտարարությամբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել Կիև այցի ժամանակ:
«Մենք մշտապես պատրաստ ենք քննարկել նման հարցեր»,- հայտարարել է Նեթանյահուն՝ Ուկրաինայի կառավարության նախագահ Վլադիմիր Գրոյսմանի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, Բենիամին Նեթանյահուն Ուկրաինայում է երկօրյա այցով: Նա արդեն հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ում հետ քննարկել է երկու երկրների միջև ազատ առևտրի թեման: