Բենիամին Նեթանյահու. Իմ և նախագահ Թրամփի, Իսրայելի պաշտպանության բանակի և ԱՄՆ զինված ուժերի միջև լիակատար համակարգմամբ՝ մենք կշարունակենք Իրանի ոչնչացումը

17:40, 03.04.2026

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարության համաձայն՝ Իսրայելի հարվածները ոչնչացրել են Իրանի պողպատի արտադրության մոտ 70%-ը։

Նրա խոսքով՝ դա «հսկայական ձեռքբերում է», որն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին զրկել է ֆինանսական և ռազմական ռեսուրսներից։

«Իմ և նախագահ Թրամփի, Իսրայելի պաշտպանության բանակի և Միացյալ Նահանգների զինված ուժերի միջև լիակատար համակարգմամբ մենք կշարունակենք Իրանի ոչնչացումը», – հայտարարել է Բենիամին Նեթանյահուն։

Դրա հետ մեկտեղ, Իսրայելի վարչապետը նշել է, որ երկիրը կշարունակի հարվածներ հասցնել նաև «Հեզբոլլահին»։

Նմանատիպ