Շվեյցարիայում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների

18:00, 01.11.2026

Շվեյցարիայում բողոքի ակցիաները վերաճել են ոստիկանության հետ բախումների։

Ըստ լրատվամիջոցների՝ Ցյուրիխի և Բազելի փողոցներում մի քանի հարյուր մարդ մասնակցել է չարտոնված բողոքի ակցիաների։

Հաղորդվում է, որ ակտիվիստներից ոմանք կրել են Հելոուինի դիմակներ։

Լրատվամիջոցները հայտնում են, որ Ցյուրիխում որոշ մասնակիցներ ոստիկանների դեմ պիրոտեխնիկա են կիրառել և հրկիզել աղբամանները, ինչը հանգեցրել է իրավապահների հետ բախումների։ Բացի այդ, ցուցարարները վնասել են ավտոբուսի կանգառների տանիքները և հեծանիվների ու այլ առարկաների միջոցով բարիկադներ կառուցել։ Ամբոխը ցրելու համար ոստիկանությունը կիրառել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Բազելում որոշ ցուցարարներ հրկիզել են աղբամանները, ինչը նույնպես հանգեցրել է ոստիկանության հետ առճակատման։

Ինչպես և եվրոպական այլ երկրներում տեղի ունեցող բողոքի ակցիաների դեպքում, Շվեյցարիայում մասնակիցները բողոքում են կյանքի թանկացման դեմ և պահանջում բարեփոխումներ կրթության ոլորտում։

Նմանատիպ