Ալիս Վայդել․ Երեկվա անկարգությունները Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության քաղաքականության հետևանք են, որը տարիներ շարունակ խրախուսել է ձախակողմյան ծայրահեղականությունը․ սրան գումարվում է նաև անվերահսկելի միգրացիան

16:20, 01.11.2026

«Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) ծայրահեղ աջ կուսակցության առաջնորդներից Ալիս Վայդելը մեկնաբանել է հոկտեմբերի 31-ին Գերմանիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաները։

Նրա խոսքով՝ երկրում տեղի ունեցած անկարգությունները Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (CDU) վարած քաղաքականության հետևանք են։

«Երեկվա անկարգությունները CDU-ի այն քաղաքականության արդյունքն են, որը տարիներ շարունակ հաճոյանալու տեղիք է տվել ձախակողմյան ծայրահեղականությանը և խրախուսել այն։ Իրավիճակը սրվում է նաև անվերահսկելի միգրացիայի պատճառով, ինչի հետևանքով հանցագործները չեն վախենում որևէ պատժից»,- գրում է Ալիս Վայդելը։

AfD-ի առաջնորդը նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բողոքի ակցիաների ընթացքում վիրավորված ոստիկաններին և սոցիալական ցանցերում տեսանյութ հրապարակել։ Նշենք, որ հոկտեմբերի 31-ին Գերմանիայի ավելի քան 30 քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացվել։

Նմանատիպ