Իրավապահ մարմինները թմրանյութերի մեղադրանքով ձերբակալել են յոթ անձի

13:00, 02.11.2026

Վրաստանի Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, տարբեր ժամանակահատվածներում ձերբակալել են յոթ անձի՝ առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների ապօրինի ձեռքբերմանը, պահպանմանը և վաճառքին նպաստելու մեղադրանքով։

ՆԳ նախարարության տեղեկությամբ, ձերբակալվել են ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։

«Իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից իրականացված բարդ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները ներգրավված են եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության տարբեր ձևերի մեջ, այդ թվում՝ խմբերով։

Քննչական գործողությունների արդյունքում՝ մեղադրյալների անձնական, բնակելի տների և տրանսպորտային միջոցների խուզարկության ժամանակ, որպես ապացույցներ առգրավվել է առանձնապես մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրանյութեր, այդ թվում՝ «Ալֆա ՊՎՊ», «Մեֆեդրոն», «Մեթադոն», «Կլեֆեդրոն», «ՄԴՄԱ», «Չորացրած մարիխուանա» և «Տետրահիդրոկաննաբինոլ» 352 փաթեթ։

Ոստիկանությունը նաև առգրավել է թմրանյութերի փաթեթավորման համար անհրաժեշտ նյութեր։

«Քննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 260-րդ և 260-4-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում», – ասվում է ՆԳ նախարարության հայտարարության մեջ։

Նմանատիպ