«Աքսիոս» – Դոնալդ Թրամփը և Բենյամին Նեթանյահուն քննարկել են Իրանի հետ բանակցությունները և ռազմական գործողությունների վերսկսումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չորեքշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի հիմնական թեմաներն էին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ընթացքը և ռազմական գործողությունների վերսկսման արագությունը։ Այս մասին հաղորդում է «Աքսիոս»-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրների համաձայն՝ Նեթանյահուն կոչ է անում Թրամփին հարվածներ հասցնել Իրանին նախատեսված միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։ Սակայն, այս փուլում Թրամփը կողմ է բանակցությունների շարունակմանը։
«Աքսիոս»-ի փոխանցմամբ՝ իսրայելական աղբյուրը հեռախոսազրույցն անվանել է «բարդ», իսկ ամերիկյան աղբյուրը՝ «ուղիղ»։
Տեղեկատվության համար՝ 2026 թվականի հունիսին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ, սակայն շուտով երկուսն էլ մեղադրել են մյուս կողմին համաձայնագրի պայմանները խախտելու մեջ։