Յուրի Ուշակով․ Պուտինը երբեք չի հրաժարվել խոսելուց. եթե Զելենսկին իսկապես ցանկանում է խոսել, թող գա

17:12, 01.11.2026

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չի բացառել բանակցությունները, և եթե Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին զանգահարի նրան, նա կպատասխանի։

«Կարծում եմ՝ իհարկե, նա կպատասխանի։ Պուտինը երբեք չի հրաժարվել զրուցելուց», — ասել է Ուշակովը։

Միաժամանակ, Ուշակովը նշել է, որ եթե Զելենսկին ցանկանում է խոսել Պուտինի հետ, նա կարող է մեկնել Մոսկվա։

«Նա տարբեր ալիքներով ազդանշաններ է ուղարկում։ Եթե իսկապես ցանկանում է խոսել, թող գա», — ասել է Ուշակովը։

Հատկանշական է, որ հոկտեմբերի 27-ին Ուշակովը հայտնել էր, թե Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հեռախոսազրույցների ընթացքում Պուտինին փոխանցել են, որ Զելենսկին ցանկություն է հայտնել ուղիղ զրույց ունենալ Ռուսաստանի նախագահի հետ։

Նմանատիպ