Բելգիայում «դեղին բաճկոնների» բողոքի ցույցի ժամանակ զոհվել է մեկ մարդ: Տեղի լրատվամիջոցի տեղեկությամբ, ցուցարարները Վիզե քաղաքի մոտ, ավտոմայրուղու վրա փակել էին բեռնատարների ճանապարհը: Ավտոմեքենաներից մեկը, որ վարում էր Նիդերլանդների քաղաքացի, վթարի է ենթարկել ակցիայի մասնակցին:
Մամուլի տեղեկությամբ, տեղի ունեցածը դժբախտ պատահար էր: Փաստը հետաքննում է ոստիկանությունը: