Բելառուսում մի քանի խոշոր ձեռնարկություն պատրաստվում է գործադուլ սկսել
Բելառուսում մի քանի խոշոր ձեռնարկություն պատրաստվում է գործադուլ սկսել:
Գործադուլի մասնակիցները պահանջում են իրավապահների կողմից դադարեցնել բռնությունը, պատժել բռնություն գործադրողներին, Լուկաշենկոյի հրաժարականը և ընտրությունների կրկին անցկացում:
Այսօր առավոտյան գործադուլ է հայտարարել նաև Բելառուսի պետական հեռուստառադիոընկերության աշխատակիցների մի մասը: Մինչ այդ նրանք տարածել էին ուղերձ, որտեղ պահանջում էին կրկին անցկացնել ընտրություններ, ԿԸՀ-ի հրաժարականը և քաղբանտարկյալներին ազատ արձակել: 1500 աշխատակցից դիմումն ստորագրել է դեռևս 55-ը: