Բելառուսի նախագահը մոլդովացի գործընկերոջը նվիրել է տրակտոր

18:31, 19.04.2018

Բելառուսի նախագահ, Ալեքսանդր Լուկաշենկոն իր մոլդովացի գործընկերոջը, Իգոր Դոդոնին նվիրել է տրակտոր:

Նախագահները միասին են փորձարկել տրակտորը և ցանել եգիպտացորեն: Լուկաշենկոն Մոլդովա է տարել 5 տրակտոր:

Դոդոնը շնորհակալություն է հայտնել Բելառուսի նախագահին և խոստացել, որ անձամբ հետևելու է ցանած եգիպտացորենին, իսկ բերքը ուղարկելու է Բելառուս:

Մոլդովայի նախագահը խոստացել է նաև, որ Լուկաշենկոյին սովորեցնելու է խաղող աճեցնել և գինի պատրաստել: Դոդոնը Լուկաշենկոյին սեպտեմբերի վերջին հրավիրել է իր հայրենի գյուղ:

 

 

 

Նմանատիպ