«BBC» – Կիևը հերքում է իր մասնակցությունը Ալեքսանդր Դուգինի որդու մահվանը
Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է երեկ երեկոյան Մոսկվայում տեղի ունեցած պայթյունը, որի ժամանակ զոհվել է Ալեքսանդր Դուգինի դուստրը։
«Ես ընդգծում եմ, որ Ուկրաինան, իհարկե, այս ամենի հետ կապ չունի, քանի որ մենք Ռուսաստանի Դաշնության պես հանցագործ պետություն չենք, և առավել եւս՝ ահաբեկչական պետություն», – ասել է Միխայիլ Պոդոլյակը։
«BBC»-ն հեռարձակում է Ուկրաինայի նախագահի վարչակազմի ղեկավարի խորհրդականի մեկնաբանությունը.
Պոդոլյակի խոսքով՝ այս սպանությունը վկայում է Ռուսաստանի ներսում տարբեր խմբերի միջև իշխանության և ազդեցության համար պայքարի մասին։
Ուկրաինայի նախագահի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները կօգտագործեն այս միջադեպը՝ սեփական հասարակության վրա գաղափարական և տեղեկատվական ճնշումը մեծացնելու և ատելությունը Ուկրաինայի նկատմամբ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակից Ալեքսանդր Դուգինի որդուն երեկ պայթեցրել են իր մեքենայում Մոսկվայի մերձակայքում։ «BBC»-ն գրում է, որ պայթյունի թիրախը եղել է Ալեքսանդր Դուգինը, ով վերջին պահին որոշել է այլ մեքենա վարել։