«BBC». Ըստ ամերիկյան կողմի՝ ռուսական ուժերը չեն պատրաստվում հարձակման Կիևի վրա
«BBC». Ըստ ամերիկյան կողմի՝ ռուսական ուժերը չեն պատրաստվում հարձակման Կիևի վրա

Ռուսական ուժերը չեն պատրաստվում Կիևի վրա գրոհել, – այս մասին «BBC»-ին ասել է Վարշավայում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան:

Բացի այդ, ըստ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի, Ուկրաինա ներխուժումն սկսելուց ի վեր Ռուսաստանը 1250 հրթիռ է արձակել։

Ըստ ամերիկյան կողմի՝ Ուկրաինայում ակտիվացել է ռուսական ավիացիան՝ ռուսական ինքնաթիռները օրական մինչև 300 թռիչք են իրականացնում։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան Վարշավայում լրագրողներին հայտնել է նաև, որ մարտերը շարունակվում են Կիևի մերձակայքում գտնվող Մակարև գյուղի համար։ Ինչ վերաբերում է Խարկովին, ապա ռուսական բանակն այս ուղղությամբ չի կարողացել առաջ շարժվել։

Ըստ ամերիկյան կողմի՝ ռուսական ուժերը գտնվում են Նիկոլաև քաղաքից 15 կիլոմետր հեռավորության վրա և փորձում են քաղաքը կտրել ուկրաինական ուժերի աջակցությունից։ Նրանց խոսքով՝ ռուս զինվորականները կարողացել են ճեղքել Իզյում քաղաքի պաշտպանությունը։