Բավարիան հաղթել է 6:2 հաշվով և անցել Գերմանիայի գավաթի եզրափակիչ
Բավարիան հաղթել է 6:2 հաշվով և անցել Գերմանիայի գավաթի եզրափակիչ

Մյունխենի «Բավարիան» շարունակում է իր հաջող ելույթները երեք ֆրոնտի վրա: Բունդեսլիգայում չեմպիոնությունը ապահովելուց հետո, Յում Հայնկեսի գլխավորած թիմը Գերմանիայի գավաթի եզրափակիչ է անցել, Լևերկուզենի «Բայերի»-ն 6:2 հաշվով  պարտության մատնելուց հետո:

Արդեն 9-րդ րոպեին Բավարիան Ռոբերտ Լևանդովկու դուբլով հաղթում էր 2:0 հաշվով: 16-րդ րոպեին Լարս Բենդերին հաջողվել է կրճատել հաշիվը:

Դրանից հետո Բավարիայի խաղացողները փոքր ինչ հանդարտվեցին և սեփական առավելության մեծացման մասին սկսեցին մտածել 52-րդ րոպեից, երբ Թոմաս Մյուլերը խփեց երկու, իսկ Ալկանտարան մեկ գնդակ և հաշիվը դարձավ 5:1:

72-րդ րոպեին Լեոն Բեյլիին հաջողվեց փոքր ինչ նվազեցնել հաշիվը, սակայն 7 րոպեում, Մյուլերը կրկին փայլեց, կատարեց հեթրիկ և գրանցեց վերջնական հաշիվը՝ 2:6:

Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը ապրիլի 18-ին կվիճարկեն «Շալկեն» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»:

Նշենք, որ Մյունխենի Բավարիան անցել է նաև Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ դիմակայելու է Մադրիդի Ռեալին: