Բաթումի լողափում, նավահանգստի մերձակայքում, ծովում հայտնաբերվել է տղամարդու դի:
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ, դին հայտնաբերվել է ափից մոտ 700 մետր հեռավորության վրա:
Առավոտվանից տեղում կենտրոնացված են ջրասույզներն ու արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության այլ բրիգադները:
Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ այս պահին չկան: