Բաթումիում, ծովում գտել են մահացած տղամարդու դի
Բաթումիում, ծովում գտել են մահացած տղամարդու դի

Բաթումի լողափում, նավահանգստի մերձակայքում, ծովում հայտնաբերվել է տղամարդու դի:

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության հաղորդմամբ, դին հայտնաբերվել է ափից մոտ 700 մետր հեռավորության վրա:

Առավոտվանից տեղում կենտրոնացված են ջրասույզներն ու արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության այլ բրիգադները:

Դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ այս պահին չկան: