Բաթումիում, «Ռեֆորմեր» ֆիտնես կենտրոնում են մնում աշխատակիցները և չեն պատրաստվում լքել շենքը
Բաթումիում, «Ռեֆորմեր» ֆիտնես կենտրոնում են մնում աշխատակիցները և չեն պատրաստվում լքել շենքը

Բաթումիում, «Ռեֆորմեր» ֆիտնես կենտրոնում, որը հրաժարվել է ենթարկվել հաստատված սահմանափակումներին, աշխատակիցները դեռ մնում են և մտադիր չեն լքել շենքը:

Տեղում են ինչպես ֆիտնես կենտրոնի սեփականատեր Գիորգի Փուտկարաձեն, այնպես էլ «Գիրչիի» առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն: Նրանք հարցաքննության համար կանչվել են ոստիկանություն:

«Եկեք տեսնենք, թե ինչ են ուզում, նրանք մեզ կասեն հարցաքննության ժամանակ և դրանից հետո մենք կորոշենք, թե ինչպես կվարվենք»,- հայտարարել է Զուրաբ Ջափարիձեն:

Ֆիտնես ակումբը նոյեմբերի 29-ին տուգանվեց 10 000 լարիով: Երեկ իրավապահները հետաքննություն սկսեցին և փակեցին ակումբը:

Նոյեմբերի 29-ին «Գիրչի»-ի առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն ժամանեց Բաթումի: Նրա հայտարարությամբ, Բաթումիի «Ռեֆորմեր» ֆիտնես ակումբը վարձակալել է որպես բնակելի տարածք, այն բանից հետո, ինչ աշխատանքի տեսչությունը տուգանել է հաստատությունն արգելված տնտեսական գործունեության համար: Ջափարիձեն դեմ է սահմանափակումներին և պնդում է, որ ոստիկանությունն ապօրինի ներխուժել է իր բնակելի տարածք: