Բաթումիում փրկարարները շենքի փլատակներից դուրս են բերել ևս մեկ մարդու
Բաթումիում փրկարարները շենքի փլատակներից դուրս են բերել ևս մեկ մարդու

Բաթումիում փրկարարները շենքի փլատակներից փրկել են եւս մեկ մարդու: Նա փլատակների տակ էր մոտ տասնմեկ ժամ:

Այս պահին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները:

Ավելի վաղ փրկարարները փլատակներից դուրս էին բերել միջին տարիքի մի կնոջ: Նրա առողջական վիճակը ծանր է:

Բաթումիում, Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է: Այս պահին փրկարարական աշխատանքներ են ընթանում:

Բացի այդ, ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, Բաթումիում բնակելի շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են: