Բաթումիում փրկարարները քաղաքացիներին դուրս են բերում փլուզված շենքից
Բաթումիում փրկարարները քաղաքացիներին դուրս են բերում փլուզված շենքից

Բաթումիում բնակչությունը տարհանվում է փլուզված շենքից:

Փրկարարները ամբարձիչի օգնությամբ տարհանում են քաղաքացիներին:

Րոպեներ առաջ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները փոքրիկ երեխային դուրս բերեցին փլատակների տակ մնացած մեքենայից: Բժշկական խումբը նրան տեղափոխել է կլինիկա:

Բաթումիում փլուզվել է բնակելի շենքը: Միջադեպը տեղի է ունեցել մոտ մեկ ժամ առաջ: