Բաթումիում, նոր էլեկտրական ավտոբուսներում ուղևորները կենթրկվեն ավտոմատ ջերմասքրինինգի
Բաթումիում, նոր էլեկտրական ավտոբուսներում ուղևորները կենթրկվեն ավտոմատ ջերմասքրինինգի

Բաթումիում, նոր էլեկտրական ավտոբուսներում տեղի է ունենալու ուղևորների ջերմասքրինինգ:

Բաթումիի քաղաքապետարանի տեղեկությամբ, ջերմասքրինինգը կկատարվի ավտոմատ կերպով:

«Բոլոր քաղաքային ավտոբուսներում կտեղադրվեն ախտահանիչ հեղուկի դիսպենսերներ, իսկ նոր էլեկտրական ավտոբուսներում ուղևորների ջերմասքրինինգը տեղի կունենա ավտոմատ կերպով: Վարորդի տնակից ուղևորների հեռավարությունն ապահովելու համար, տեղադրվել են արգելապատնեշներ: Քաղաքային ավտոբուսներն ու միկրոավտոբուսները ամեն օր ախտահանվելու են»,- ասված է Բաթումիի քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Սահմանափակումների մեղմացման շրջանակներում, Բաթումիում քաղաքային տրանսպորտը կվերսկսի աշխատանքը փետրվարի 1-ից: Բաթումիի քաղաքապետարանը կոչ է անում քաղաքացիներին հասարակական տրանսպորտից օգտվելիս հետևել հանձնարարականներին:

Թողնել մեկնաբանություն