Բաթումիում ընդդիմության ներկայացուցիչները դեմ են Ասլան Վաշաղմաձեին, որը ոստիկանների հասցեին տարածել է բռնություն պարունակող տեսանյութ
Բաթումիում ընդդիմության ներկայացուցիչները դեմ են Ասլան Վաշաղմաձեին, որը ոստիկանների հասցեին տարածել է բռնություն պարունակող տեսանյութ

Իրակլի Օքրուաշվիլիի կուսակցության, «Հաղթող Վրաստանի» անդամ Ասլան Վաշաղմաձեի տեսաուղերձին, որում նա կոչ է անում բնակչությանը ագրեսիվ գործողություններ կիրառել ոստիկանության նկատմամբ, դեմ են Բաթումիում ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները:

«Հայտարարությունը անբարոյական էր, մեր բողոքը խաղաղ է»,- ասել է «Լելոյի» անդամ Ալեքսանդր Միլորավան:

Ընդդիմության ներկայացուցիչները հաստատում են, որ Վաշաղմաձեն իրենց կողմնակիցն էր և Օքրուաշվիլիի կուսակցության անդամը:

«Ասլան Վաշաղմաձեն իսկապես ընդդիմության միության աջակից էր և կուսակցություններից մեկի անդամը, երեկ այս հայտարարության կապակցությամբ ընդդիմության ներկայացուցիչների դիրքորոշումը սուր էր, մենք ոչ միայն դեմ ենք այդ հայտարարությանը, այլ նաև դատապարտում ենք դա»,- հայտարարել է «Ազգային շարժման» անդամ, Գիորգի Կիրթաձեն:

Ընդդիմության աջակիցներից մեկը, Ասլան Վաշաղմաձեն սոցցանցում տեսանյութ է տեղադրել, որտեղ ագրեսիվ է խոսում իրավապահների նկատմամբ: Տեսանյութը սպառնալիքներ է պարունակում ոստիկանության աշխատակիցների հասցեին: Ավելի ուշ Վաշաղմաձեն տեսանյութը ջնջել է սոցիալական ցանցից: Միևնույն ժամանակ, Ասլան Վաշաղմաձեն բացատրություն է տվել: