Բաթումիում առգրավել են հատկապես մեծ քանակությամբ մեթադոն
Բաթումիում առգրավել են հատկապես մեծ քանակությամբ մեթադոն

Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության դեպարտամենտի Բաթումիի քաղաքային վարչության աշխատակիցները, անցկացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, հատկապես մեծ քանակությամբ թմրանյութ անօրեն գնելու-պահելու մեղադրանքով ձերբակալել են 1981 թվականին ծնված Գ.Շ.-ին:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, իրավապահները ձերբակալված անձնական խուզարկության ժամանակ առգրավել են 50 հաբ մեթադոն:

Հետաքննությունն ընթանում է հատկապես մեծ քանակությամբ թմրանյութ անօրեն գնելու-պահելու փաստով, Վրաստանի ՔՕ-ի 260-րդ հոդվածի6-րդ մասի «ա» ենթակետով: Հանցանքը ենթադրում է 8-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում: