Բասիլաշվիլին հաղթել է Ցոնգային և խաղալու է Լիոնի մրցաշարի կիսաեզրափակիչում
Բասիլաշվիլին հաղթել է Ցոնգային և խաղալու է Լիոնի մրցաշարի կիսաեզրափակիչում

Վրաց թենիսիստ Նիկոլոզ Բասիլաշվիլին անցել է Լիոնի մրցաշարի կիսաեզրափակիչ: Նա մեկ ժամ 24 րոպեումերկու սեթում, 6:4, 6:4 հաշվով պարտության է մատնել ֆրանսիացի ՝ Ժո-Վոլփրիդ Ցոնգային, որը աշխարհի 84-րդ ռակետն է:

Այս թենիսիստները մինչ այս միմյանց հանդիպել են մեկ անգամ, երկու տարի առաջ հենց Լիոնի մրցաշարի կիսաեզրափակիչում, այն ժամանակ հաղթել էր Ցոնգան, որից հետո և նվաճել գավաթը:

Հանդիպման առաջին սետը լավ էր սկսել ֆրանսիացին և վերցրել բրեյք, սակայն Բասիլաշվիլին ուղղել է իր խաղը և շանս չի տվել մրցակցին:

Այս փուլում Բասիլաշվիլիի մրցակիցը լինելու է կանադացի Ֆելիքս Օժե-Ալիասիմի և ամերիկացի Ստիվ Ջոնսոնի միջև հաղթողը: