«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմնակիցներն անցկացնում են ցույց՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմնակիցները հավաքվել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց:
Նրանք պահանջում են երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց մոբիլիզացված է ոստիկանությունը:
Իրավապահները հավաքվածներին հորդորում են հետևել բժիշկների հանձնարարականներին և պահպանել երկմետրանոց հեռավորություն:
Տեղական մամուլի փոխանցմամբ, ոստիկանությունը լրագրողներին թույլ չի տվել մոտենալ ցուցարարներին:
Տեղեկացնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային անվտանգության ծառայություն է կանչվել հարցաքննության:
Համաձայն տարածված վարկածի՝ Ծառուկյանին մեղադրում են ընկերությունների ապօրինի գործողությունների մեջ, կուսակցության ղեկավարն ինքը հերքում է մեղադրանքը և հայտարարում, որ գործը քաղաքական դրդապատճառ ունի:
Հեղինակ՝ Անժելլա Սարոյան