Բարձր ժողովրդավարական չափանիշները խորհրդարանական ժողովրդավարությունը դարձնում են ակտիվ, հավատում եմ, որ այս ճանապարհը Վրաստանի զարգացման բանալին է. Վրաստանում Ֆրանսիայի դեսպան
Վրաստանում Ֆրանսիայի դեսպան Դիեգո Կոլասը ողջունում և աջակցում քաղաքական առաջնորդների և քաղաքացիական հասարակության կողմից երկխոսության կոչերը:
Այդ մասին ֆրանսիացի դիվանագետը գրել է «թվիթեր» սոցիալական ցանցում:
«Ես ողջունում եմ և աջակցում տարբեր կուսակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից երկխոսության կոչերը: Բարձր ժողովրդավարական չափանիշները խորհրդարանական ժողովրդավարությունը դարձնում են ակտիվ, հավատում եմ, որ այս ճանապարհը Վրաստանի զարգացման բանալին է», – գրել է Դիեգո Կոլասը: