Բարաթաշվիլու փողոցում տուժած հինգ երեխայի վիճակը կայուն է. Ակակի Զոիձե

Բարաթաշվիլու փողոցում տուժած մնացած երեխաներն անցնում են համապատասխան բուժում, նրանց վիճակը կայուն է,- այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահ Ակակի Զոիձեն:

«Ինչպես Ինգորողվայի կլինիկայում, այնպես էլ «Ամտել Հոսպիտալում» յուրաքանչյուր աշակերտի վիճակը կայուն է և նրանց կյանքին այս պահին վտանգ չի սպառնում»,- նշել է Զոիձեն:

Խորհրդարանի առողջապահության կոմիտեի նախագահը ցավացկել է մահացած դեռահասի ընտանիքին:

 

Բարաթաշվիլու փողոցում շենքի ֆասադից ապակին ընկնելու հետևանքով տուժած դեռահասներից մեկը մահացել է: