Բարաք և Միշել Օբամաները հնարավոր է, դառնան Netflix հաղորդման հաղորդավարները
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբաման բանակցություններ է վարում ամերիկյան Netflix ընկերության հետ սեփական շոու նկարահանելու նպատակով: Այդ մասին հայտնում է The New York Times պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Պարբերականի տվյալներով՝ ընկերությունը Բարաք և Միշել Օբամաների մասնակցությամբ էքսկլյուզիվ շոուի նկարահանման նպատակով բանակցություններ է վարում: Ընդ որում՝ հաղորդաշարի պլանավորված էպիզոդների և դրանց ձևաչափի մասին տվյալներ չեն հաղորդվում: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Միշել Օբաման հայտարարել էր, որ իր հուշերը կստանան «Կազմավորում» անվանումը և կհրապարակվեն նոյեմբերի 13-ին: