Բաքվի գիշերային ակումբներից մեկում պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 31-ը վիրավորվել են
Բաքվի գիշերային ակումբներից մեկում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, ևս 31-ը վիրավորվել են: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել Թերլան Ալյարբեքով փողոցում գտնվող գիշերային ակումբում։
Ըստ Ադրբեջանի ՆԳՆ-ի՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի արտահոսքի հետևանքով։
Առկա տեղեկությունների համաձայն՝ վեց տուժածների վիճակը ծանր է։ Վիրավորների թվում կան օտարերկրյա քաղաքացիներ։
Պայթյունը վնասել է 13 մեքենա գիշերային ակումբի մոտ: