Բաքուն Երևանին մեղադրում է Ադրբեջանի դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ, Հայաստանը հերքում է մեղադրանքները
Ինչպես հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն, ապրիլի 3-ի երեկոյան հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Աղդամ Թովուզի շրջանում տեղակայված ադրբեջանական զինուժի դիրքերի ուղղությամբ։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ադրբեջանցի զինվորականները ձեռնարկել են համապատասխան միջոցներ։ Անձնակազմի շրջանում կորուստներ չկան:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը սուտ է որակել Բաքվի տարածած տեղեկությունը։
«Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական զինուժի ուղղությամբ, իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար կայուն է և գտնվում է հայկական զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո», – ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։