Ադրբեջանի ֆուտբոլի ասոցիացիան ՈւԵՖԱ-ին հաստատել է, որ երկրի մայրաքաղաք Բաքուն 2021 թվականին հյուրընկալելու է EURO 2020-ի հանդիպումներ:
Բաքվում անցկացվելու է չորս հանդիպում` երեքը «Ա» խմբում և մեկը քառորդ եզրափակիչում: Քաղաքի պատրաստակամության վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր ՈւԵՖԱ կուղարկվեն ապրիլի վերջին:
Ավելի վաղ Լոնդոնը, Դուբլինը, Բուխարեստը և Կոպենհագենը հաստատեցին, մեկ տարով հետաձգված, Եվրոպայի մեկամյա առաջնության հյուրընկալումը:
EURO 2020-ին պաշտոնապես հյուրընկալելու է 12 քաղաք `Լոնդոն, Մյունխեն, Բաքու, Հռոմ, Բուխարեստ, Դուբլին, Կոպենհագեն, Բիլբաո, Գլազգո, Բուդապեշտ, Ամստերդամ և Սանկտ Պետերբուրգ:
Առաջնությունը կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից մինչ հուլիսի 11-ը: