Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 60 անձ

20:53, 11.04.2020

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 60 անձ: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge :

Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 242 դեպքից բուժվել է 60 քաղաքացի:

Միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում երեք անձ է մահացել:

4856 քաղաքացի գտնվում է կարանտինում իսկ , իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 370 պացիենտ

Նմանատիպ