Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 242 դեպք, այդ թվում բուժվել է 57 անձ

20:10, 11.04.2020

Մինչ այժմ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 242 դեպք: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում:

Stopcov.ge կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 242 դեպքից բուժվել է 57 քաղաքացի:

Միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել են երեք հիվանդ:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում երեք հիվանդ է մահացել:

4856 քաղաքացի գտնվում է կարանտինում իսկ , իսկ ստացիոնար դիտարկամն տակ է 370 պացիենտ:

Նմանատիպ