Բացվել է Գլդանի-Նաձալադևի սոցիալական ծառայության գործակալության վերանորոգված սպասարկման կենտրոնը

14:10, 28.12.2024

Բացվել է Գլդանի-Նաձալադևի սոցիալական ծառայության գործակալության վերանորոգված սպասարկման կենտրոնը։

Սպասարկման կենտրոնում ներդրվել է «մեկ պատուհանի սկզբունքը», որի շրջանակներում քաղաքացիները կարող են ստանալ ոչ միայն սոցիալական, այլև զբաղվածության խթանում, երեխաների խնամք և առողջապահության նախարարության համակարգում ընդգրկված մի շարք ծառայություններ մեկ տարածության մեջ:

Առողջապահության փոխնախարար Իրինե Ծաքաձեն և Գիորգի Ցագարեիշվիլին Սոցիալական ծառայությունների գործակալության տնօրեն Գիորգի Ճանտուրիասի հետ միասին զննել են սպասարկման կենտրոնը։ Առողջապահության փոխնախարարի խոսքով՝ Գլդանի-Նաձալադևի սպասարկման կենտրոնը լիովին համապատասխանում է սպասարկման ժամանակակից չափանիշներին, ինչը զգալիորեն կբարելավի քաղաքացիների ծառայությունների որակը։

Տեղեկությունը տարածում է փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նմանատիպ