Բացառությամբ Մեստիայի և Լենջերիի, Զեմո Սվանեթիում հնարավոր է, օգոստոսի 21-ից բացվեն վարչական բոլոր միավորները
Բացառությամբ Մեստիայի և Լենջերիի, Զեմո Սվանեթիում հնարավոր է, օգոստոսի 21-ից բացվեն վարչական բոլոր միավորները

Բացառությամբ Մեստիայի և Լենջերիի, Զեմո Սվանեթիում հնարավոր է, օգոստոսի 21-ից բացվեն վարչական բոլոր միավորները: Այս մասին նշված է Մեստիայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում:

Հայտարարության համաձայն, մունիցիպալիտետում արվել է 3509 «PCR» թեստ և կորոնավիրուս է ախտորոշվել 33-ի դեպքում:

«Կարևոր է, որ կորոնավիրուսի բոլոր հաստատված դեպքերն արձանագրվել են միայն Լենջերիի և Մեստիայի համայնքներում: Այնտեղից ելնելով, որ կարանտինային ժամկետի առաջին 12 օրն անցնում է օգոստոսի 21-ին, հնարավոր է, հենց այդ օրվանից բացվեն վարչական բոլոր միավորները՝ բացառությամբ Մեստիայի և Լենջերիի:

Ինչպես նաև հիշեցնենք, որ կորոնավիրոսի վերջին դեպքն արձանագրվել է երկու օր առաջ, ուստի ինտենսիվ կերպով շարունակվում է ջերմաչափումը և հետազոտությունը»,- ասվում է Մեստիայի քաղաքապետարանի հայտարարության մեջ: