Բաթումիում, Ջինճարաձեի 12 համարում գտնվող բնակելի տանը տեղի է ունեցել պայթյուն:
Առաջին ալիքի լրագրողի լրատվությամբ, հավանաբար պայթյունի պատճառը բնական գազի արտահոսքն է:
Նախնական տեղեկություններով կան տուժածներ:
Պայթյունի արդյունքում քանդվել է տան առաջնամասը, վնասվել են տարածքում գտնվող ավտոմեքենաները:
Տեղում աշխատում են փրկարարները:
Հեղինակ -
Edgar Barsegyan