Բաթումիում տեղի ունեցած պայթյունից տուժած յոթ մարդուց չորսը մնում են հիվանդանոցում

00:15, 11.12.2017

Բաթումիում, Ախվլեդիանիի փողոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ մարդուց երեքը արդեն լքել են բուժհիմնարկը: Բժիշկների վերահսկողության տակ մնում է չորս մարդ, այդ թվում երկու երեխա:

«Համեմատաբար ծանր վիճակում գտնվող կնոջ մոտ գլխուղեղի վնասվածք չենք հայտնաբերել, նա ունի կոտրվածքներ և 10 տոկոսանոց այրվածք: Նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո և առողջական վիճակը կարելի է գնահատել կայուն»,- ասել է Աջարիայի ինքնավար հանրապետության առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն:

Պայթյունի հետևանքով տուժած 9 ընտանիքի Բաթումիի քաղաքապետարանը տեղափոխել է հյուրանոց: Այս պահին անհայտ է վնասի ստույգ քանակը:

Երեք հարկանի շենքից բացի լուրջ վնասվել են հարևանությամբ գտնվող շինությունները և բակում գտնվող ավտոմեքենաները:

Հիշեցնենք, Բաթումիի Ջինճարաձեի փողոցում բնակելի տանը պայթյունը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ:

 

 

Նմանատիպ