Բաթումիում, տան պայթյունի հետևանքով կան տուժածներ (ֆոտոշարք)
Բաթումիում, տան պայթյունի հետևանքով կան տուժածներ (ֆոտոշարք)

Բաթումիում, Ջինճարաձեի 12 համարում գտնվող բնակելի տանը տեղի է ունեցել պայթյուն:

Առաջին ալիքի լրագրողի լրատվությամբ, հավանաբար պայթյունի պատճառը բնական գազի արտահոսքն է:

Նախնական տեղեկություններով կան տուժածներ:

Պայթյունի արդյունքում քանդվել է տան առաջնամասը, վնասվել են տարածքում գտնվող ավտոմեքենաները:

Տեղում աշխատում են փրկարարները: