«Դեռևս անհայտ է, թե քանի ընտանիք է տուժել  Բաթումիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով». Լաշա Կոմախիձե
«Դեռևս անհայտ է, թե քանի ընտանիք է տուժել  Բաթումիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով». Լաշա Կոմախիձե

Դեռևս անհայտ է, թե քանի ընտանիք է տուժել  Բաթումիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով,-այս մասին հայտարարել է Բաթումիի քաղաքապետ Լաշա Կոմախիձեն:

Նրա խոսքերով այս պահին հատուկ խումբը հաշվում է վնասը:

Նշենք, որ պայթյունի հետևանքով պլուզվել է եռհարկանի տան առաջնամասը, վնասվել են տարածքում գտնվող ավտոմեքենաները:

Պայթյունի հետևանքով տուժել է հինգ մարդ, այդ թվում երկու երեխա: Նրանք գտնվում են հիվանդանոցում, մեկի վիճակը ծանր է:

Պայթյունի պատճառը դեռևս անհայտ է, սակայն հիմնական վարկածը գազի արտահոսքն է: